Ըստ պաշտպանի՝ մարզիչ Գագիկ Սիմոնյանը կաշառք չի վերցրել, կաշառք չի տվել, «խաղն էլ չի ծախել»

ԱԱԾ կողմից քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորված «Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր լրագրոցղների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ 2015 թ. նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև: Գագիկ Սիմոնյանը կալանավորված է:

«Այնքանով, որքանով տիրապետում եմ քրեական գործի նյութերին իմ պաշտպանյալի մասով, կարծում եմ, որ իմ պաշտպանյալը չի կատարել այնպիսի արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Գնում է նախաքննություն, և նախաքննության ընթացքում կարծում եմ՝ շատ հարցերի պատասխան կտրվի հանրությանը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: Լ. Բաղդասարյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը կաշառք չի վերցրել, կաշառք չի տվել, «խաղն էլ չի ծախել». «Վերջինս այս խաղի շրջանակում խաղադրույք չի կատարել: Բացարձակ չի կատարել: Չնայած դա գործի հետ կապ չունի, բայց եթե մենք դիտարկում ենք՝ նա կամ իր անունից հորդորած երրորդ անձը խաղադրույք կատարել է, թե ոչ, վերջինիս անունից հայտարարում եմ, որ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս