
Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայկ Կյուրեղյանին և Գևորգ Սաֆարյանին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հայկ Կյուրեղյանին և Գևորգ Սաֆարյանին:
«Տղաները գտնվում են առանձին խցերում: Նրանց հետ մանրամասն քննարկեցի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
Հույս ունեմ քրեակատարողական համակարգի պաշտոնյաները զերծ կմնան լարվածության նոր առիթներ ստեղծելուց:
Համենայնդեպս՝ ուշի ուշով հետևում եմ իրավիճակին եւ ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկեմ համապատասխան միջոցներ»,- այս մասին նա գրում է ֆեյսբուքյան իր էջում: