
Սպանության սպառնալիք տվողները հայտնաբերվել են

Հունվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Արտուշի և Հարութի կողմից 1945 թ. ծնված Տարիել Կ.-ին սպանության սպառնալիք տալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտուշը 1958 թ. ծնված Արտաշես Մ.-ն է, իսկ Հարութը՝ 1972 թ. ծնված Հարություն Հ.-ն, ովքեր հունվարի 22-ին, ժամը 16.30-ին, ներկայացել են բաժին և տվել բացատրություններ: