Քննչական կոմիտեն հաստատում է Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը. ինչում է կասկածվում բժշկուհին

ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է բժշկուհի Շուշանիկ Բախշանի ձերբակալման մասին տեղեկությունը: 168.am-ին կոմիտեից փոխանցեցին, որ նա ներգրավվել է որպես կասկածյալ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով: Մերի Մարգարյանը «Շենգավիթ» բ/կ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բ/կ, որտեղ մահացել էր:

Եզրակացությունների համաձայն՝ Մ.Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել 35-36 շաբաթական հղիության ընթացքում արձանագրված հղիության անեմիայով և սակավաջրությամբ, զարգացած սուր շնչառական վարակով, հիպերթերմիկ սինդրոմով, ինտերստիցիալ թոքաբորբով, հեմոֆագոցիտար համախտանիշով, հեպատո-սպլենոմեգալիայով, թրոմբոցիտոպենիայով, ոսկրածուծում էրիթրոկարիոցիտար ու գրանուլացիոն շարքի խիստ ընկճմամբ, կոագուլոպթիայով, փայծաղի ֆոլիկուլյար կառուցվածքի խոր ընկճմամբ, HELLP համախտանիշի զարգացմամբ, հեպատոցիտների ծանր դիստրոֆիայով և տարածուն նեկրոզներով, երիկամների կծիկների ֆոկալ ու սեգմենտար նեկրոզներով, տարածուն տուբուլոնեկրոզով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, ծանր կոագուլոպթիայով, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշով, մաշկածածկույթներում և ներքին օրգաններում բազմաթիվ կետավոր և միաձուլվող արնազեղումներով, դուրալ, սուբդուրալ, մանր ու մեծ թարմ, սուբարախնոիդալ ու միջգալարային մանր ու թարմ արնազեղման օջախներով, անասարկայով։

Նշված ախտանիշներն առկա են եղել Մերի Մարգարյանի մոտ կենդանության օրոք և հանգեցրել մահվան:

Տեսանյութեր

Լրահոս