
«Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի տնօրենի պահեստում հրդեհ է բռնկվել

Հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռկվել:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող (մուտքը՝ Սևանի փողոցի կողմից) «Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Մ. Ս.) պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.15-ին:
Այրվել է պահեստավորված կոսմետիկական արտադրանք (մոտ 12 քմ տարածքում):a