Հոկտեմբեևի 30-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Բաղրամյան պողոտայով դեպի Կասյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը դեպի Երզնկյան փողոց:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 26-ամյա աղջկա ծանոթը, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում արդեն իսկ մեկնարկել է ջեռուցման շրջանը: Ոչ բոլոր մանկապարտեզներն են ապահովված կենտրոնացված ջեռուցմամբ. նախադպրոցական հաստատությունների մի մասը այս տարի ևս ջեռուցումը կապահովի կապույտ վառելիքով և էլեկտրական սալիկներով:
Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Կնոջը դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ դադարեցվել է, քրեական գործի վարույթը կարճվել է նրա մահվան պատճառով: Էդիկ Ավագյանը մահացել էր հոկտեմբերի 6-ին:
Նոր ջրագծերը Գյումրիում նոր խնդիրներ են առաջ բերել: Որոշ թաղամասերի բնակարաններ ներկա պահին ողողված են ջրով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1981 թ. ծնված Նինա Մակյանի անհայտ կորելու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ՀՀ ՊՆ N զորամասի կապիտաններից մեկը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով առաջադրված մեղադրանքներում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:
Գիտեմ, իմ այս խոսքերը կառաջացնեն Հ. Բարսեղյանի ծնողների, հարազատների, ինչպես նաև հասարակության սրտացավ անդամների զայրույթը, բայց պետք չէ շտապել: Գործը դատարանում է, տա Աստված, դատարանում ամեն ինչ պարզվի:
Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:
Քաղաքացի Վահան Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկ բաժին-բաժանմունքների ծառայողների հետ:
Երիտասարդ մարդն ինձ համար արժեք է և կարող եմ նրան հասկանալ ու ներել անգամ` մարդասպանության պարագայում: Բայց ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ վերնագրով այս մեկին հաջողվեց հանել ինձ հունից. սա հանդես գալով ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության անունից տասնյակ անձանցից, այդ թվում և լրագրողներից, շորթում է գումարներ` ստելով, թե նրանց եվրոպական ուղևորությունների է տանելու և անհետանում: Էլի, ինչ-որ կերպ կհասկանայի, եթե մարդն ասեր, թե գլխին մի օյին է եկել կամ թեկուզ խաղամոլ, կամ թմրամոլ է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի ուղեբեռի միջից ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել:
Պարզաբանում ենք, որ այս պահի դրությամբ ցուցակներում առկա են 109 անհատական տվյալների համընկումով 218 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:
«Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ թե՛ հանցագործությունների, թե՛ վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ դրանց կանխումը: Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով՝ ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանըտ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ՝ հեռու-մոտիկ, ծանոթ ու վիրտուալ, Ձեզ եմ դիմում, խնդրում եմ, միացե՛ք այս նախաձեռնությանը…»:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 03.11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 66 շենքի դիմաց այրվում է հագուստի կրպակ:
Սույն թվականի հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 14.11-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:50-ին, Շտապօգնության թիվ 2 ենթակայանից ահազանգ է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտ դիակ է հայտնաբերվել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 55-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
«Այս տեսանկյունից հարցի քննարկումը ՀՀ Սահմանադրության առումով խնդրահարույց չէ: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ այս նախագիծն ըստ էւթյան նպատակահարմար չէ ընդունել, և դրա համար կառավարությունը դեմ է նախագծին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը…
Հոկտեմբերի 30-ին շրջանների զգալի մասում, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր կեսօրին Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերի բնակարանների դռները թակելով՝ տուփով սպիտակեղեն է փորձել վաճառել մոտ 40 տարեկան ճաղատ, գիրուկ, բեղերով տղամարդ: