Սուրիկ Խաչատրյանը ահաբեկում է ավագանու թեկնածուներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Գորիսում սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ միակ թեկնածուն գործող քաղաքապետ Վաչագան Ադունցն է։ Միաժամանակ պետք է տեղի ունենան Գորիսի ավագանու ընտրությունները։
Ավագանու անդամի 26 թեկնածու է առաջադրվել՝ 15 մանդատի համար։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին Շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն։
Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական Էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: