Ավստրալիայի կենդանաբանական այգում արծիվը հարձակվել է կնոջ վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Սեպապոչ արծիվը Ավստրալիայի Կառամբինի կենդանաբանական այգում հարձակվել է մի կնոջ վրա: ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ տուժած կինը դեմքի և ձեռքերի խորը վերքերով շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն է:
Կենդանաբանական այգու աշխատակիցներն առայժմ հրաժարվում են այս միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ տալ:
Նշենք, որ սեպապոչ արծիվն Ավստրալիայի խոշորագույն փետրավոր գիշատիչն է եւ Կանաչ մայր ցամաքի ու Պապուա Նոր Գվինեայի տեղային տեսակ է: Նրա թեւերի բացվածքը կազմում է շուրջ 2,8 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: