Բաժիններ՝

«Դատարան տեղափոխվելու» պատրվակով «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Հակոբյանին տեղափոխել են ՀՔԾ, պահել 6 ժամից ավել. փաստաբաններ

2016թ. սեպտեմբերի 6-ին Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Հակոբյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «դատարան տեղափոխվելու»պատրվակով տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և 6 ժամից ավել պահվել այնտեղ։ Այս մասին ասվում է նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարության մեջ։

«2016թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 12։00-սահմաններում «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից «դատարան տեղափոխվելու» պատրվակով ՀՀ ոստիկանության Ուղեկցող վաշտի աշխատակիցների կողմից տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ա.Հակոբյանը տեղափոխվել է
ծառայության 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը։ Ա.Հակոբյանի` պաշտպաններին անհապաղ հրավիրելու պահանջին, նրան ընդունած քննիչը պատասխանել է, թե իբր չի կարողանում նրանց հետ կապնվել, քանի որ նրանց հեռախոսներն անհասանելի են։ Սա այն պարագայում, երբ Ա.Հակոբյանի երկու պաշտաապանները նույն ժամանակահատվածում գտնվել են նույն քննչական մարմնի վարչական շենքի 2-րդ հարկում, մասնակցել են իրենց այլ վստահորդների հարցաքննությանը։ 6 ժամից ավել ՀՀ ՀՔԾ-ում պահվելուց, քննիչի հետ «զրույց» ունենալուց հետո, Արայիկ Հակոբյանը կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հատուկ քննչական ծառայության նման գործելաոճն անընդունելի է, վկայում է այն մասին, որ իր առջև դրված պահանջների լուծումը չտեսնելով օրինականության դաշտում, քննչական մարմինը փորձ է կատարում գործի դնել օրենքից դուրս գտնվող մեթոդներ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, գործել բացառապես օրենքով սահմանված կարգով, միջոցներով ու մեթոդներով: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտարարության մեջ մասնավորապես նշել են պաշտպանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս