Մեծ պանդան անհետացող կենդանիների ցանկում չէ

Մեծ պանդան այլեւս անհետացման սպառնալիքի տակ չէ, իսկ պանդաների պոպուլյացիան աճում է, տեղեկացնում է BBC-ն: Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ICUN) Կարմիր գրքում պանդաների կարգավիճակը «սպառնալիքի տակ գտնվողից» փոխել է «խոցելի վիճակում գտնվողի»: Կարգավիճակը փոխելու պատճառը դարձել է Չինաստանում պանդաների պոպուլյացիայի աճը:

Երկրում մեծ պանդաները համարվում են ազգային խորհրդանիշ: Չինաստանի իշխանությունները պայքարում են, որպեսզի պահպանեն դրանց: Արդյունքում՝ վերջին տվյալները խոսում են այն մասին, որ հասուն պանդաների պոպուլյացիան 1864 կենդանի է հաշվում: Պանդաների ձագերի թվաքանակի ստույգ տվյալներ չկան, բայց դրանց թիվը գնահատվում է 2060: ICUN-ի զեկույցում ասվում է, որ կենդանիների թվաքանակի կրճատումը կանգ Է առել, իսկ պոպուլյացիան սկսել Է աճել:

Կազմակերպությունում նշել են, որ պանդաների պահպանության ուղղությամբ Չինաստանի իշխանությունների գործադրած ջանքերը արդյունավետ են եղել:

Հավելենք, որ Կարմիր գիրքը ներառում է 82 հազար 954 տեսակի կենդանիներ եւ բույսեր:

Դրանցից գրեթե 23 հազար 928-ը անհետացման եզրին են:

Տեսանյութեր

Լրահոս