«Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակներն անգլիական ու ամերիկյան լրտեսնե՞ր են». ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են»,- հայտարարել է Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«ՉԻ»- Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը և բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում։ Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները:

Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930