Բաժիններ՝

Հետախուզվողը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայից

Նոյեմբերի 3-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի մի հասցեում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Ռոմիկ Մինասյանին, որը օգոստոսի 29-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի (Մարդուն առևանգելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, երկու կամ ավելի անձանց նկատմամբ) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ռ. Մինասյանը հանձնվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս