Բաժիններ՝

Բարբարոսությունը շարունակվում է. Անահիտ Բախշյան

Երևանցիներս շատ լավ ենք հիշում թե՛ Հաղթանակ զբոսայգու, թե՛ դիմացի տարածքի անտառները, որոնք բարբարոսաբար վերացվում են այնպես, ինչպես «Հաղթանակ» զբոսայգու անտառը, որտեղ, հակառակ քաղաքացիների բողոքների, կառուցվեց հյուրանոց: Վերացավ իշխանության մեջ աշխատող տարբեր չինովնիկների կողմից մեր քաղաքը չսիրելու, բնապահպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ չունենալու ու ագահության արդյունքում: Ու ցավալիորեն ոչինչ չենք կարողանում անել:

Հարգելի պարոն Մարգարյան

Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթի պարսպի ետևում կա պարսպապատված մի հսկա շինհրապարակ, որտեղ աշխատում է ծանր շինտեխնիկա:

Խնդրում եմ պարզաբանել, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից է այդ տարածքը հատկացվել և ո՞ւմ, ի՞նչ է կառուցվում այդ տարածքում, ո՞ւմ կողմից :

Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի հատկացման, շինթույլտվության նախագծի մասին որոշման վերաբերյալ փաստաթղթերի պատճեները:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930