Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախին: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում: Իբր մեծ հայր, հայ ազգը և հատկապես՝ Լիբանանի ժողովուրդը հավաքեք և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող եք մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը:
Հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջիներկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ:
Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։
Ասում են` երբեք մի ասա երբեք: «Ես ինձ համար հայ տղա եմ, սպորտսմեն, ուրիշ ոչինչ, շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության»»:
«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանեւրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»:
Ապրիլի 14-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` Տերյանի անվան այգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 15-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է:
«Ունեմ ընկերներ, որոնց կորցրել եմ, բոլորին հորդորում եմ… ճիշտ է՝ ամեն ծնող շատ ցավ են ապրել, մենք էլ ենք այդ ցավն ապրել ենք, բայց ունենք կանգնած տղաներ և կփորձենք ամեն ձևով էնպես անենք, որ էդ թափած արյունն իզուր չլինի… ու իզու չի լինելու, ամեն ինչ լավ ա լինելու»,- ասում է հոսպիտալում գտնվող զինվորներից մեկը:
«Թալիշից բոյեր տալով էկան դիրքեր». Վահանը պատմում է՝ ինչպես են ետ վերցրել դիրքերը:
Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:
Թշնամին ցույց տվեց, որ իր տանկային անձնակազմերը գործուն չեն: Ունենալ նմանատիպ տանկեր եւ կատարել այդչափ խախտումներ, տեխնիկայի այդքան կորուստներ տալ, անհավանական է: Հակառակորդի զինանոցում առկա արդիականացված Տ-90 տանկերի մարտավարատեխնիկական բնութագրերը գերազանցում են մեր ունեցած Տ-72-ին:
Եթե հրետանին լավ չգործեր, շատ ծանր վիճակում կլինեինք: Պետք է նշեմ, որ հրետանավորներին օգնել են նաեւ դիրքում ամրացած մեր հրամանատարները: Մեկ օրինակ` միավորման բաժնի պետ, գնդապետ Սամվել Սարգսյանը այն դիրքում էր, որի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր ուժգին գրոհ: Այդ դիրքի գրավումը կհանգեցներ անդառնալի կորուստների: Այն պահվեց գնդապետի հմուտ ղեկավարման եւ զինվորների խիզախության շնորհիվ: Գնդապետ Սարգսյանը այդ դիրքից խնդիրներ էր առաջադրում հրետանուն, կրակ ենք վարել ամբողջ գիշեր, որ հակառակորդը չկարողանա առաջանալ:
«Մեր զինվորը մարտնչեց ոչ միայն հողի համար, այլ նաև՝ հանուն իր հավատքի։ Եվ նահատակվելով՝ նրանք անմահացան։ Մեր զինվորներն ընկան՝ հանուն մեր պայծառ ապագայի և երկնքում մեզ համար աղոթք են անում»։
Ֆինանսական հանգանակության միջանկյալ հաշվետվություն՝ ապրիլի 4-13 ժամանակահատվածի կտրվածքով:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը Երևանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սմբատ Կ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը:
Հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը իրենց վրա են վերցրել նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները: Նրանք ամենավտանգավոր հատվածներում աջակցել են դիրքապահներին: Հակառակորդը զրահատեխնիկայի մեծ քանակի կիրառմամբ մարտական դիրքեր էր գրավել` յուրաքանչյուրի ուղղությամբ կենտրոնացնելով մի քանի տանկ, ՀՄՄ: Մենք խնդիր ստացանք ազատագրելու հիմնական պահող դիրքը:
Վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ:
Երկարատեւ հիվանդությունից հետո, ապրիլի 11-ին իսպանական Վալենսիա քաղաքում մահացել է սիրված ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը։
«Տեսավ, որ ես այնտեղ եմ ու գիտեմ՝ ինքն ուրիշ մարդ է, ինչպես ինքն է ներկայացնում, այդ մարդը չէ: Դրանից վախենալով, որ ես կարող եմ ինչ-որ մեկին պատմել, այսպես ասած՝ սկսեց իր թևի տակ պահել: Ինքն ինձ սկզբում խոսք էր տալիս՝ դու կխաղաս բեմերում, և այլն, ու ինքը պատմեց ինձ, թե ինչ գործունեություն է ծավալում, քանի տարեկան է իրեն ներկայացնում այլ անձանց: Եվ այդպես ես սկսեցի աշխատել իր թատրոնում»:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շարունակ շրջում է բոլոր մարտական հենակետերում, զորամասերում, հրահանգավորում երկրապահ կամավորականներին, ոգեւորում հայոց բանակի զինվորականությանն ու սպայակազմին:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման»,- ասված է հրապարակված դատավճռի մեջ:
2015 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն և Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:
2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
«Հայաստանի մասին ես լսել եմ ինձ համար մեծ հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները և արել իմ հետևությունները՝ կապված այս երկրի հետ: Ես, անկասկած, կժամանեի Հայաստան՝ անկախ ամեն հանգամանքից՝ տալով այստեղ ապրող մարդկանց իմ ունեցածի ինչ-որ մասնիկը»:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումները միաժամանակ հարձակվել են երկու բարձունքների ուղղությամբ, այնուհետեւ առաջ են քաշել զրահատեխնիկա եւ մեկ ուղղությամբ` ձախ թեւում, հաջողություն են ունեցել: Սակայն հետագայում, հենվելով այդ բարձունքի վրա, նոր խնդիր չեն կարողացել լուծել: Այդպիսով` հակառակորդը շեղվել է առաջխաղացման պլանից: Մենք ամրացել էինք մոտակա դիրքում, որպեսզի այնուհետեւ ազատագրենք հիմնականը: Այդ դիրքում, որտեղ ես էի, ութ շարքային զինվոր կար, մեկը մյուսից խիզախ:
Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյո՞ք այս ուղղությամբ արվում են որոշակի քայլեր: