«Վերջին մարտերը կրոնական պատերազմ էր». հոգևորական. «Ա1+»
«Եթե չկա հարություն, չկա կյանք»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ 4-օրյա պատերազմի արդյունքում որդեկորույս բոլոր մայրերին ու ամբողջ ազգին հիշեցնում է Արագածոտնի թեմի առաջնորդի քարտուղար և Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը։ Բացատրում է՝ մահ բառը հապավում է. նշանակում է՝ մարմնի առանձնացում հոգուց։ «Բայց հոգին չի դադարում գոյություն ունենալ։ Երբ մարմինն ու հոգին բաժանվում են, մարդը դառնում է անշունչ էակ և նրան հանձնում են հողին։ Իսկ հոգին համբարձվում է երկինք»։
Իսկ վերջին մարտերը, նրա խոսքով՝ ոչ միայն հողի, սահմանային գծի, այլև կրոնական պատերազմ էր։ «Մեր զինվորը մարտնչեց ոչ միայն հողի համար, այլ նաև՝ հանուն իր հավատքի։ Եվ նահատակվելով՝ նրանք անմահացան։ Մեր զինվորներն ընկան՝ հանուն մեր պայծառ ապագայի և երկնքում մեզ համար աղոթք են անում»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: