Վերքերը բուժելու ժամանակը:
Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասի 104/495 տնակ հասնելու համար ստիպված եղա անցնել քանդված ու ցեխոտ ճանապարհներով` շրջանցելով մեծ ու փոքր ջրափոսեր։
Asekose.am-ի CV հաղորդման հյուրն այս անգամ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն է: Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան:
Դիմակավոր ավազակներին հայտնաբերեցին:
«Ոչ մի բնակիչ չի կարող որեւէ գործարք կատարել, գրավ դնել, վարկ վերցնել, գրանցում կատարել, քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային է ճանաչված, ուստի որեւէ գործարք չի թույլատրվում, ու ահա օդից կախված այսպիսի շենքում… մարդիկ են ապրում»,- ասաց նա:
Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և կալանավորվեցին:
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 32-ամյա կինը լույս աշխարհ է բերել տասներորդ զավակին: Փոքրիկ Ալիսան ընտանիքում վեցերորդ աղջիկն է, ունի նաեւ չորս եղբայր: Երեխան ծնվել է 3 կգ 700 գ քաշով. չնայած բարդ ծննդաբերությանը՝ փոքրիկի մոտ խնդիրներ չկան:
Ապրիլի 18-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող երկհարկանի կիսակառույց քարե շինությունում:
Կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին:
Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ խաբեությամբ երեկույթից փողոց են հրավիրել մեր թիմի անդամներից մի քանիսին եւ տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած քաղաքացուն:
Չորս տասնյակի հասնող բնակարանային գողությունները բացահայտվեցին:
Ջեբրայիլի մարտական դիրքերում զինվորները պատմում են քառօրյա պատերազմի մասին:
armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացուն:
Ինչպես տեղեկանում ենք «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունից, ապրիլի 24-ին ժամը 14:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի է ունենալու հանդիպում՝ եզդի հասարակական գործիչ Նադիա Մուրադի հետ:
Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին:
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ադրբեջանցիները փորձել են պայթեցնել Թալիշի ամբարտակը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշմամբ՝ Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին ժամը 12.00-17.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, «Սովռանո» ՍՊԸ-ի ջրամատակարարումը:
Ապառիկ էր ձևակերպել և ծուղակը գցել անտեղյակ քաղաքացիներին:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ օրերս ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի երեխաները ցանկացել են Երևան-Փարիզ չվերթով Հայաստանից մեկնել Ֆրանսիա, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես նրա թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:
Հետախուզվողների հայտնաբերման գործը մշտապես եղել և մնում է ՀՀ ոստիկանության ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Բազմիցս նշել ենք, որ հանցանքը վաղեմություն չի ճանաչում, հանցանք կատարածը, պատասխանատվությունից խույս տվողը, պետք է անպայման հայտնաբերվի և պատժվի, և օրենքը շրջանցած ու փախուստի դիմած անձանց սպասում է անխուսափելի հատուցման ժամը:
Շիրակցի երկրապահների 70 հոգանոց խումբը մեկնել է առաջնագիծ: Նրանք գնում են, որ փոխարինեն Արցախում կռվող իրենց ընկերներին:
Հռոմի Սուրբ Աթոռի պատվիրակությունը այցելել է Հայաստան և ուսումնասիրել Սրբազան Քահանայապետի այցելության կազմակերպման հնարավորությունները, եղել նաև Գյումրիում, ուսումնասիրել Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին և այլ տարածքներ Գյումրիում: Մոտ օրերս կհրապարակվեն մ անրամասներ Քահանայապետի այցելության ծրագրի մասին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվրական հոսպիտակում բուժում ստացող զինծառայող Դավիթը վիրավորվելէ ապրիլի 2-ին: Նա 2 ամսվա զինծառայող է, ծառայում է Մատաղիսում: «Ռմբակոծում էին զորամասը,- դեպքը հիշում է Դավիթը,- Սկսեցին ռմբակոծել: 5-10 մետրի վրա ընկավ ռումբը: Իմ ականջն է վնասվել հիմնականում, մեկ էլ՝ գլուխս»: Զինծառայողն ասում է՝ ցանկանում է ապաքինվել ու մեկնել ծառայության:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 23-ամյա աղջիկը հաղորդում էր տվել, որ թիվ 43 երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր, աղոթագիրք, հեռախոսի քարտ, նկարներ, վճարման անդորրագրեր և այցեքարտեր:
«Մեր տղաներն առաջին բուժօգնությունը ցույց տվեցին: Տարան Մարտակերտի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ, հիմա էլ՝ այստեղ: Ամեն ինչ լավ է, կարևորը դա է, ամեն ինչ դեպի լավն է գնում,- ասում է նա ու շարունակում,- Ճիշտ է՝ ասում են՝ առուն թռի, նոր ասա՝ հոպ, բայց հիմա ամենակարևորը՝ դեռ բուժվենք, լավանանք, հետո առաջին նպատակը՝ տղաներին հասնելն է, իրենց հետ լինելն է»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հրայր Սարգսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։