
Գյումրիում տեղադրվում է Ամանորի խորհրդանիշը

Tsayg.am. 28 մետր բարձրություն, բազմաթիվ լույսեր ու շղթաներ: Գյումրու կենտրոնական հրապարակում ամանորի խորհրդանիշն է տեղադրվում: Այս տարի ճյուղերը բերվել են Լոռվա անտառներից: Դրանց տեղադրման համար 500.000 դրամ կծախսվի: Տոնածառն իր ամբողջ շքեղությամբ հրապարակում կփայլի դեկտեմբերի 20-ից հետո: