Սևան-Ծաղկունք ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծաղկունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Ծաղկունք ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են «Վազ-2121» մակնիշի 18 OL 090 պ/հ (վարորդ Ա. Խ., 1960 թ.) և «Վազ-2106» մակնիշի 34 PZ 676 պ/հ (վարորդ Ն. Խ., 1966 թ.) ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Սևանի ԲԿ են տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն.Խ.-ը և «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Խ.-ը և ուղևորը (Ա. Վ.-ն, 1966 թ.):

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս