Գոհաբանության օրվան հաջորդած «Սև Ուրբաթը» խթանում է մանրածախ առևտուրը

Ֆլորիդայից մինչև Կալիֆորնիա ամբողջ երկրով մեկ գնորդները հերթ են կանգնում, անգամ վրաններ տեղադրում մեծ խանութների առջև, որոնք խոստանում են մեծ զեղչեր Գոհաբանության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հինգշաբթի օրը Kmart խանութը բացվել էր առավոտյան ժամը 6-ին: Այլ խանութներ ևս ներառյալ JCPenney, Best Buy, Target բացվեցին մի փոքր ավելի ուշ:

Հինգշաբթի կեսօրից Նյու Յորքի Macy’s խանութի բազմաթիվ հաճախորդներ շտապեցին դեպի խանութը՝ օգտվելու նախասևուրբաթային զեղչերից: Ըստ Macy’s տրամադրած տեղեկության, 16 հազար մարդ հերթ էր կանգնել Մանհեթանում գտնվող խանութի առջև, որն իր աշխատանքը սկսեց երեկոյան ժամը 5-ից:

Բազմաթիվ առևտրի կենտրոններ բացված էին հինգշաբթի օրը ուշ ժամերին կամ ուրբաթ վաղ առավոտյան:

«Սև ուրբաթ»-ը հաջորդում է Գոհաբանության օրվա տոնին, որով մեկնարկում է տոնական զեղչերի շրջանը ԱՄՆ-ում: Դա չափազանց շահաբեր և եկամտաբեր շրջան է մանրածախ առևտրով զբաղվող խանութների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930