«Երբ մեզ պարտադրված է պատերազմ, մենք ստիպված ենք խաղաղություն պարտադրել, դրա ժամանակ ինչ կշահենք, ինչ կզիջենք, չենք հաշվում: Տա Աստված, որ մենք միշտ շահողի դերում լինենք, քանի որ անընդհատ պատմության ընթացքում փոքրացրել են մեզ, պետք է կարողանալ առիթը ճիշտ օգտագործել ու ընդլայնվել: Ես խաղաղության մարդ եմ, եթե կարելի է խաղաղ բանակցությունների միջոցով պահպանել այդ ամենը, ես միայն դրա կողմնակիցն եմ»,-ընդգծեց նա:
Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան սովորեցրեց: Այդ օրերին հայ ժողովուրդն իր լավագույն որակները ցուցաբերեց՝ ապացուցելով, որ հայն իր հույսը միայն իր վրա պետք է դնի: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այս օրերին հայ ժողովուրդն իր լավագույն որակները ցուցաբերեց, հանեց այն, ինչը քնած էր ու փոշու տակ էր թաղված: Մաղթենք, որ հետո փոշով չծածկի»,- նշեց Միքայել սրբազանը:
Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:
«Եթե հետագայում լինեն բարդ դեպքեր, և մենք չկարողանանք վիրահատել, հիվանդներին կուղարկենք Մոսկվա կամ բժիշկները կգան այստեղ, հետո հսկողությունը կիրականացնենք մենք: Բոլոր վիրահատված հիվանդների վիճակը, բավարար է»,-շեշտեց նա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է:
2016 թ.-ի ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց և ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ Ոստիկանությունը, շարունակելով իր ավանդական գործելակերպը, անհամաչափ ոստիկանական ուժեր ներգրավելով խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ, ցուցադրաբար և բռնի կերպով խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերը, ոչ թե ապահովում էր խաղաղ ցույցի անվտանգությունը և իրականացումը, այլև բռնությունների կիրառմամբ խաղաղ ցույցի մասնակիցներին (ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 42 հոգի) բերման ենթարկեց ոստիկանության բաժիններ, ֆիզիկական բռնություն կիրառվեց բողոքի ցույցը լուսաբանող 1in.am-ի լրագրողների նկատմամբ՝ կոտրելով նրանց տեխնիկան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 25-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արարատյան փող. 60-ից-68` կոտորակները ներառյալ, 85, 89, 97, 99, 113 համարների ջրամատակարարումը:
Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեի համոզմամբ` «Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է իր երկրում և աշխարհում: Այս մասին նա նշեց մրցանակաբաշխության ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և Դորտմունդի «Բորուսիա»-ի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24-ի առթիվ հրապարակում է կատարել «Facebook» սոցիալական ցանցի իր էջում: Մխիթարյանը կիրառել է #ameniangenocide #1915neverforget հեշթեգերը:
Շոուբիզնեսի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Ինստագրամում:
Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց #AuroraPrizeի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։
Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում էկրանին ցուցադրվեցին ղարաբաղա ադրբեջանական շփման գոտում ապրիլի 15-ը զոհված զինծառայողների լուսանկարները: Լուսանկարները ցուցադրվեցին State Youth Orchestra of Armenia SYOAի կատարման ժամանակ:
Եռասերունդ Երկրապահը հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգեց նաև Արցախում։
Ապրիլի 24-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ավրորա» մրցանակաբաշխության հեռարձակումը:
Հայ բայկերները Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև:
Այս օրերին շատ հակադիր համեմատականներ արվեցին զինվորի և ոստիկանի միջև. Լրագրողի հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղղված էր ՀՀ ոստիկանապետին։ Վերջինս պատասխանում է. «Այս պահին էլ ոստիկաններ կան սահմանին, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»։
Ապրիլի 25-ին երեկոյան ժամերին տեղ-տեղ առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 27-ին ցերեկը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ամբողջ օրը լուրեր էի լսում, ամբողջ օրը, բայց Թալիշի մասին դեռ ոչինչ չէի լսել: Քրոջս հետ խոսեցի: Քույրս երևի չէր էլ պատկերացնում, որ ես այդ մասին չեմ լսել: Ասաց՝ Թալիշն են ռմբակոծել: Ասացի՝ չէ, Թալիշը չէ, ես լսում էի՝ Մարտակերտն ու Աղդամն են ասում: Քույրս լռեց: Էլ ոչինչ չասաց: Հետո իմացա, որ հենց Թալիշից, Մատաղիսից են սկսել: 4 օր տանջանք էր, ահավոր էր: Աշխատում եմ: Աշխատանքի վայրում էի: Խելագարի պես գնում-գալիս էի: Զանգի էի սպասում:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում հրատարակվող քրդական «Özgür Gündem» թերթն իր շապիկին հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ է հրապարակել:
«Արմենիա» հեռուստաընկերության հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը բացառիկ հարցազրույց է ունեցել «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի և «100 կյանք»/«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ: Արտակ Ալեքսանյանը փորձեց պարզել, թե ինչո՞ւ Ջորջ Քլունին որոշեց մասնակցել «Ավրորային», ի՞նչ է մտածում նա Հայոց ցեղասպանության մասին, ինչո՞ւ Հայաստան չժամանեց Ամալ Քլունին:
Հայ նշանավոր կոմպոզիտոր ՏիգրանՄանսուրյանը վստահ է, որ Ցեղասպանության 101-րդ տարում և դրանից հետո մենք պետք է արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ ներդնենք:
Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ աշխարհն այնքան էլ չի փոխվել, «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ցեղասպանություններին, ասել է անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը: ՀՀ ժողովրդական արտիստն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու իր ստեղծագործական դադարին:
Ջահերով երթը՝ թռչնի թռիչքի բարձրությունից:
Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1918-ին: «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց ՝ անհավանական իրարանցում առաջացնելով: Միայն վարձույթում այն հավաքել էր 30 մլն դոլար՝ համր ֆիլմի համար աներեւակայելի թիվ:
«Ավրորա» մրցանակը կշնորհվի Երեւանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են:
Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Փաստահավաք գործունեությամբ և այդ գործընթացի կազմակերպմամբ զբաղվում են իրավապահ մարմինները, որովհետև այնտեղ դիակների զննության, ապացուցողական բազան քրեական գործերի շրջանակում իրենք են անում: Այժմ փաստաթղթերը ձևավորելու փուլում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով միջազգային տրիբունալ դիմելու գործընթացը ո՞ր փուլում է:
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կոչ է արել ողջ աշխարհի ժողովուրդներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մինչև օրս 26 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչել են այս իրադարձությունները որպես ցեղասպանություն: Համաշխարհային պատմության մեջ նման նշանակալի ողբերգության համար սա շատ փոքր ու հիասթափեցնող թիվ է: