Բաժիններ՝

«Ավրորա»-­ի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն

Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց #AuroraPrize­ի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։ Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակի հանձնման արարողության ժամանակ մրցանակը Բարանկիցեին հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին:

Մրցանակի չորս հավակնորդներն էին` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Մրցանակի դափնեկիրը ստացավ հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս