Արաս Օզբիլիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու և իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կիրառել է #1915 և #peace հեշթեգերը:

Արաս Օզբիլիսը լուսանկար էլ է տեղադրել, որտեղ պատկերված է մարդաշատ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Կից գրառման մեջ նշված է. «Այլևս երբեք»:

Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930