Բաժիններ՝

«Մենք հանձնելու ոչ մի թիզ հող չունենք». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան սովորեցրեց: Այդ օրերին հայ ժողովուրդն իր լավագույն որակները ցուցաբերեց՝ ապացուցելով, որ հայն իր հույսը միայն իր վրա պետք է դնի: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այս օրերին հայ ժողովուրդն իր լավագույն որակները ցուցաբերեց, հանեց այն, ինչը քնած էր ու փոշու տակ էր թաղված: Մաղթենք, որ հետո փոշով չծածկի»,- նշեց Միքայել սրբազանը:

Խոսելով տարածքների հնարավոր վերադարձի մասին՝ նա նշեց, որ իր կարծիքով՝ հայը հետ վերադարձնելու հող չունի: «Ես կարծում եմ, մենք հանձնելու հող չունենք, անշուշտ, ոչ մի թիզ: Հայ ժողովուրդը դեռ վերցնելիք ունի, տալիք չունի, իսկ դրա համար պետք է լինել միասնական, մաքուր, ազնիվ, պարկեշտ: Ժողովուրդն այսօր ցույց տվեց, որ միասնական է ու հայրենիքն իր համար ամեն ինչից վեր է, մնացածը երկրոդական է: Հայրենիքի համար կարելի է կյանքն էլ տալ ու նահատակվել և հայրենիքի շենացման համար մտածել: Ժողովուրդն իր միասնականություն ու լավագույն որակները ցույց տվեց, մնում է, որ նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում սովորեն, օրինակ վերցնեն և իրենք էլ իրենց վրայից թոթափեն մանր-մունր բաները, ճղճիմ բաները և զբաղվեն այս երկիրը մեծացնելով ու հզորացնելով: Մեր հաղթանակը մեր միասնության ու ուժի մեջ եմ տեսնում: Տկարն ի վիճակի չէ հաղթել»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս