Երբեք չեմ լռի. Քլոե Քարդաշյանը կոչ է արել հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը
Շոուբիզնեսի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Ինստագրամում: Քլոեն մասնավորապես գրել է. «Անցած տարի Քիմը, Քանյեն, մեր զարմիկները և ես առաջին անգամ այցելեցինք Հայաստան, որը մեզ համար դարձավ կյանքը փոխող մի փորձառություն»:
«Այսօր մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ցեղասպանությունները, ջարդերը և մարդկանց կոտորածներ ահավոր քայլեր են: Մենք պարտավոր ենք լուռ չլինել մարդկային տառապանքների հանդեպ որտեղ էլ և երբ էլ դրանք տեղի ունենան` անկախ ռասայից կամ տեսակից: Լռությունը ոգևորում է ճնշողին և ոչ երբեք ճնշվածին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ լռի ու չեմ հավատա, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են: Եկեք այսօր հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողությամբ», գրել է Քարդաշյանը:
Քլոեն Ինստագրամում այս գրառման հետ տեղադրել է նաև իր և Քիմ Քարդաշյանը նկարը Ծիծեռնակաբերդում: