Բաժիններ՝

«Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեցին շփման գոտում զոհված զինծառայողների լուսանկարները

Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում էկրանին ցուցադրվեցին ղարաբաղա­ ադրբեջանական շփման գոտում ապրիլի 1­5-­ը զոհված զինծառայողների լուսանկարները: Լուսանկարները ցուցադրվեցին State Youth Orchestra of Armenia SYOA­ի կատարման ժամանակ:

Մրցանակաբաշխության ընթացքում Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց «Զույգ արեգակներ» բալետից մի հատված, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա:

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր
փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս