Նա նաև գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
«Ծնողներս երեկ գնացել են Ոստիկանություն: Եղբորս ու մայրիկիս ասել են՝ տարածքն ազատեք»:
ԵԿՄ-ն տեսանյութ է տարածել, որում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծիք է հայտնում Երկրապահ կամավորականների միության մասին:
Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին՝ արդեն վեցերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Մայիսի 20-ին, ժամը 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, որ ժամը 19-ին գտնվելով Աթոյան անցուղու թիվ 12/3 շենքի իրեն պատկանող բնակարանում, իր հարևանի բնակարանի մուտքի դիմաց նկատել է 3 քաղաքացիների, որոնցից մեկը փորձել է բացել այդ բնակարանի մուտքի դուռը, սակայն տեսնելով իրեն՝ դիմել են փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 21-ին, էրեբունի բժշկական կենտոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում:
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Երևանում Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 1-2-ին։
«Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում 2016 թվականին անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայ նության հետ կապերի բաժնից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:
Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են հետագա ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված հետևողական և համակարգված ջանքերը, որոնց հիմնական իրագործողները քաղաքական կուսակցություններն են:
Մայիսի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել 1976 թ. ծնված Պայքար Վ.-ին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և աջ դաստակի 4-րդ մատի հիմային ֆալանգի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու մասին:
ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին:
Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի:
Մայիսի 20-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Գյուղտեխնիկա» կոչվող տարածքում գտնվող փայտի արտադրամասում:
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թմայիսի 21-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Նրանից միայն սա է մնացել, դագաղը փակ են բերել, թերեւս այդ է պատճառը, որ չեմ կարողանում հաշտվել իրականության հետ: Անընդհատ ամբոխի մեջ նրան եմ փնտրում: Զավակներս էլ դեռ հավատում են, որ հայրը կգա: Ավագ որդիս՝ Արան, ասում է՝ մա՛մ, մի լացիր, պատերազմը երբ ավարտվի, հայրիկը կգա»:
Չարենցավանում բաժակակիցների հավաքույթն ավարտվեց ողբերգությամբ:
Կարինեն հարցիս չի սպասում, ասում է. «Ես այսօր բոլորի մայրն եմ, մորաքույրն եմ: Իմ զինվորին, իմ երեխային մենակ չէի կարող թողնել: Շուտով տղայիս վերջին զանգն է, կգնանք ու ետ կգանք: Ինչքան պետք լինի, կմնանք»:
«Ինձ վերջերս զանգում են ու ասում` գաստրոնոմիկ տուր ունենք, լավ ճաշացանկ է պետք ու թելադրում է` կերուսուս ու քյաբաբ: Ասում եմ` դուք հասկանո՞ւմ եք` ինչ է կերուսուսը: Այսօր վստահաբար հայտարարում ենք, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկին ոչինչ այդքան շատ դուր չի գալիս, ոչնչից այդքան գոհ չի լինում, որքան մեր խոհանոցից, բայց` իսկական հայկական խոհանոցը, այլ ոչ թե քյաբաբը կամ կերուսուսը: Մեր կազմակերպության բոլոր ռեստորաններում ներկայացվում է ուտեստը, ծագումը, պատմությունը, այն ճաշակելու համապատասխան ժամը»,- նշեց Մամուլյանը:
Շնող գյուղում կատարված սպանության մանրամասները:
Հերոսուհին Իրինա Խարազովան է, ով ռուսական խմբի հետ մայիսի 20-ին Նեպալի ժամանակով ժամը 8-ին հասել է Էվերեստի գագաթ: Խումբը ղեկավարում է Ալեքսանդր Աբրամովը, ով արդեն 7-րդ անգամ է հասնում գագաթին, թիմի ավագը Լյուդմիլա Կորոբշենկոն է, ով նվաճել է Էվերեստի գագաթն արդեն 3-րդ անգամ:
Օրերս արտակարգ դեպք է գրանցվել Տավուշի զորամասերից մեկում։ Ժամկետային զինծառայողներից մեկը գիշերը հափշտակել է ծառայակցի՝ սերժանտի ինքնաձիգն ու թաքցրել անտառում։