ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016 թվականի ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։
Հայաստանում սպառվող լոլիկի միայն մի մասն է ներկրվել Թուրքիայից, իսկ վերջին ամիսներին ընդհարապես չի ներկրվել: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Արցախի նախագահը դրական է գնահատում երկրապահական առաքելությունը:
«Երբ Դուք աշխատում էիք կոնյակի գործարանում, այն ժամանակ հավելագրումներ կային, բայց դրանից հետո դրանք նվազել են»,- հայտարարեց Ս.Կարապետյանը, սակայն անմիջապես էլ համաձայնեց Հ.Բագրատյանի դիտարկմանը, որ նախարարը դա իր մասին չասաց: Ըստ Բագրատյանի` այդ ցուցանիշները ֆիլմ չեն, որ 2 ժամվա փոխարեն 20 ժամ նայենք. «Ռեալ պատկերն եմ ուզում տեսնեմ»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«168 ժամ» թերթի 24.05.2016 թ. «Սեքյուրիթի Դրիմի ակտերն աբսուրդի ժանրից են» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հետ 01.12.2013 թ. կնքված պայմանագրի, համապատասխան ծառայությունների մատուցման համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության ենթակա բաժինը սահմանվել է փաստացի գանձված գումարների 50 տոկոսի չափով և ոչ թե 70 տոկոս՝ ինչպես հոդվածում է նշված:
Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:
«Սա չի կարելի ասել՝ պարտություն, քանի որ Ադրբեջանը՝ իր ամբողջ հզորությունով, գիշերը գաղտագողի հարձակվել է քնած երկրի քնած դիրքերի վրա ու ընդամենը մի քանի մետր բարձունք կարողացել է առաջ գալ, ու կասեցվել է հարձակումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ խոսելով հայկական կողմի՝ 800 հեկտար կորստի մասին:
«Կամավորները շատ-շատ են օգնել սահմանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Ռուստամ Գասպարյանը:
Նրա խոսքով` մեկ տարի առաջ խփված ուղղաթիռը և այլ դեպքերն էլ են նույն կարգի, այն ժամանակ էլ կամավորներ կային, պետք չէ տարածել միայն ապրիլի 1-ից հետո ժամանակաշրջանի վրա:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ.Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող ռեստորաններից մեկում, որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ, զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինախագիծը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս. Ա.-ն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված երիտասարդներից մեկի՝ 20-ամյա Հայկ Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծանր:
յումրու թիվ 4 դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում հերոսացած Տիգրան Աբգարյանի անվամբ:
Ինքնասպանության դեպք Սառնաղբյուրում: Մայիսի 24-ին վաղ առավոտյան ինքնասպանություն է կատարվել Սառնաղբյուրի տներից մեկում:
Մայիսի 25-ին, ժամը 06.00-ի դրությամբ Հանրապետությունում ընդհանուր թվով գրանցվել է 525 դեպք, որից 447-ը Երևանում (սպասարկվել է 126 դեպք), իսկ 78-ը՝ մարզերում (սպասարկվել է 74 դեպք):
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 25-ին, ժամը 01.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Բաղրամյան պող. 25 և Պռոշյան փող. 2 համարների ջրամատակարարումը:
«Ուզում եմ ամեն ինչ ստույգ իմանալ: Եթե այստեղ չիմանամ, ամուսինս խոստացել է ինձ Թալիշ տանել: Ուզում եմ գնալ ու ամեն ինչ տեղում ճշտել»,- ասում է Հենրիկի մայրը:
Կալանավորվածները մեղադրվում են մաֆիայի հետ կապերի, թմրանյութերի վաճառքին մասնակցելու, շորթումների, զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին ֆինանսական նոր պահանջ է ներկայացվել:
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային ընկերությունն ԱՄՆ-ում 1,58 միլիոն ավտոմոբիլ է հետ կանչում Takata ֆիրմայի՝ վտանգավոր թերությամբ անվտանգության բարձերը փոխարինելու համար: Այս մասին հայտնել է Կիոդո գործակալությունը: