Բաժիններ՝

Վարչապետը դիմել էր ԱԺ օրակարգից մի շարք հարցեր հանելու առաջարկով

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ստացել են գրություն, որով առաջարկվում է 2016 թվականի դեպտեմբերի 13-ին գումարած ԱԺ օրակարգից հանել մի շարք հարցեր։

Ազգային ժողովում պատգամավորներn աղմկում էին ու չէին թողնում, որ ԱԺ նախագահը խոսի։ «Խնդրում եմ ձայները կտրել և լսել»՝  պատգամավորներին դիմելով` ասաց Գ. Սահակյանը։

Նա նշեց, որ օրակարգից հանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիր, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս