Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ է դարձել:
«Սակագները հաշվարված են ճշգրիտ, հաշվարկի համար ընտրված են ճիշտ մեխանիզմներ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր առաջին այցը Հայաստան կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այդ տարին նաև համընկնել էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 10-ամյակին:
Քաղաքացին հետապնդել է իրեն կողոպտած անձին. Որոնվում է տեսանյությում պատկերված երիտասարդը:
«Անիվը լրիվ ֆռռացել է, ու եկել է սկիզբը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր համաքաղաքացիներից մեկը՝ խոսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին: Հիշեցնենք, որ Հռոմի պապի ինքնաթիռը Հայաստան կժամանի ժամը 15:00-ին:
Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- գրել է Հռոմի պապը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։
Ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում երկու ոտքը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է: Դավիթի ու իր լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Դավիթ Գրիգորյան (Ժպտացող տղան)»:
Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և առցանց հնարավոր է հետևել պապի օդանավի ընթացքին: Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին:
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծն այսօր քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլեւ Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հունիսի 13-ին պայմանագիր է կնքել «Հովհաննես Մարտիրոսյան» Ա/Ձ-ի հետ: ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից: Մասնավորապես` գնվել են գրասեղաններ, զգեստապահարաններ, գրապահարաններ, սեղաններ, խոհանոցային պահարաններ, աթոռներ, փափուկ կահավորանք:
Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է` պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 11.10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Հունիսի 23-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Աբրահամ Մ.-ին:
Հանրապետության երեք քաղաքներում` Երևանում, Էջմիածնում և Գյումրիում նախապատրաստությունները հասցվում են վերջնագծին: Հայրաքաղաքում աշխատանքները եռում են, օտարերկրյա հյուրերի ու լրագրողների մի մասն արդեն քաղաքում են:
Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա:
Հռոմի պապի այցն առաջիկա շաբաթում կլինի գլխավոր քաղաքական իրադարձությունը: Մի քանի օր Հայաստանը լինելու է միջազգային լրատվության հետաքրքրության կենտրոնում:
«Այս ձայնագրությունները կարող են օգտագործվել ցանկացածի դեմ: Հատկապես՝ եթե դրանք օգտագործվում են թիրախավորված», – նշում է Մենդեզը:
Բելգիայում գտնվելու ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հարձակման է ենթարկվել:
«Մեծ թոռնիկս՝ Գեղամիկը, շատ հարցեր էր տալիս, ասում էր՝ երբ պապաս թուրքերին սպանի, կգա, դեռ թուրքեր կան: Իսկ երբ չէր զանգում, շատ էր անհանգստանում, ասում էր՝ հեռախոսի մարտկոցը երևի նստել է, որ պապաս չի կարողանում զանգել, մա՛մ, դու փորձի՛ր: Հենց հորեղբորը զանգում էին, գոռում էր՝ պապա՞ս է: Ինձ թվում է՝ հիմա ամեն ինչ հասկացել է: Հարցեր չի տալիս»:
Ընդհանրապես Հռոմի սրբազան քահանայապետերը բնակվում են հյուրանոցներում կամ այլ վայրերում, բայց 2001թ. սկսած, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ այցելեց Հովհաննես Պողոս երկրորդը, նա նույնպես իջեւանեց Վեհարանում:
Էդուարդ Շարմազանովը նշել է նաև, որ Հռոմի պապի` Հայաստան այցելությունը լուրջ իրադարձություն է ոչ միայն հոգևոր, այլև աշխարհաքաղաքական առումով:
Բամայի բնակիչներն ասում են, որ նոր շիրիմներ են հայտնվում ամեն օր, սովից ու հիվանդություններից օրական մահանում է մինչեւ 30 մարդ, ասված է MSF-ի հայտարարության մեջ:
Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք հայտնաբերեցին:
Եղանակային անբարենապաստ պայմանները խնդիրներ են հարուցում մեղվաբույծների համար:
Հայաստանի Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա և քննական շրջանի ավարտի կապակցությամբ՝ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան, Զաքարիա Քանաքեռցու փողոցներում՝ դպրոցների դիմաց, և Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի դպրոցի դիմաց, 2016 թ. հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ (40կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով:
«Կենաց-մահու պայքարում Հովհաննեսս հաղթեց, մեր աղոթքները տեղ հասան: Թեև բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց տղաս ապրեց, Հովիկս ուժեղ է, մենք այս փորձությունն էլ հաղթահարեցինք»,- ըստ Panorama.am-ի՝ ասում է Հովհաննեսի մայրը: