
Սամվել Սանամյանն ու Սամվել Ավետիքյանը գեներալ-մայորի հատուկ կոչում են ստացել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Սամվել Սանամյանին ու Սամվել Ավետիքյանին մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում է շնորհվել:
Սերժ Սարգսյանի հրամանագրերում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Մաքսաին ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Սամվել Ազիզի ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում»։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Սամվել Կարոյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում»։