«Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է». Հռոմի պապ
Այսօր Հայաստանում իր ելույթում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառը.
«Այս ողբերգությունը, այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է, որն իրականացվել է ռասսայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով. դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգի ոչնչացումն էր»,- ՀՀ նախագահի նստավայրում ունեցած ելույթում ասել է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
CNN-ի թղթակից Դելիա Գալաղերը քիչ առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Հռոմի պապը շեղվել է նախօրոք պարտրաստած տեքստից և օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:
Այս փաստին անդրադարձել է նաև Reuters գործակալությունը՝ նշելով, որ Հայաստանի նախագահի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում Հռոմի պապը սկզբում օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը, այնուհետև խոսքում արտասանել է «այդ Ցեղասպանությունը»: