Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրեց հուլիսի 4-ին ֆուտբոլ խաղալու՝ վստահեցնելով, որ իրենք հաղթելու են լրագրողներին:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շրջում է կապույտ գույնի Rolls-Royce մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով:
Հունիսի 28-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «ЖБК» գործարանի տարածքում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասում այրվում է անվադող:
Հունիսի 28-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։
Հայաստանից հեռացած և Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը եղել է լատենտ միասեռական: Այս մասին, ինչպես տեղեկացնում է novostikavkaza.com կայքը, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Մարտիրոսյանի կինը՝ Կարինա Գասպարյանը:
Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույնպես կարծում է, որ Ֆրանսիսկոս պապը «հարիֆ» է: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգեւորականների եւ ոչ այնքան կենցաղի մասին, որքան ՄԵՐ մասին:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ քրեական գործը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
Ծննդական Մերի Մարգարյանի և նորածնի մահվան դեպքով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Քրեական գործով առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին: Գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը:
Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը միակ ուղղությունն է բեռները շուկաներ հասցնելու համար: Հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը ՌԴ-ում մեծ է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ընտրության (28 հունվարի, 1995 թ.) և օծման (1 հուլիսի, 1995 թ.) 21-րդ տարեդարձը նշվել է գոհաբանական աղոթքով և ծառայական ուխտի վերանորոգումով:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը և եղանակային պայմանների հետևանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին:
Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով:
Հունիսի 28-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն երեկոյան տանից դուրս է եկել և չի վերադարձել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Հռոմի պապի ուղերձներն ու աղոթքները վստահաբար այն Հայաստանի մասին չէին, որտեղ խավարը հաղթելու էր լույսին, հինը՝ նորին… Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությունը խորհրդանշական իրադարձություն է և արտացոլում է այն երկփեղկվածությունը, այն անդունդը, որն արտահայտվում է իշխանության, իշխող համակարգի ուղերձներում և նրա ներկայացրած տեսլականներում:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է:
«Այն ժամանակ շատ խիստ էր սեփական զգացմունքները ցույց տալու առումով, մենք էլ օգտագործում էինք օդային տարածքը: Ասեմ, որ բարձր որակավորում ունեցող պարաշյուտիստները կարողանում են օդում մոտանալ միմյանց: Ահա մենք օդում մոտենում էինք ու համբուրում միմյանց: Առաջին համբույրը կատարեցինք օդում»,-պատմում է Թևոս Իլիկչյանը:
Հունիսի 27-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը: Կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների իրականացումը պետք է հիմնված լինի տնտեսական և բիզնես գործոնների վրա:
Հայամերիկյան տնտեսական հարաբերությունները առաջ մղելու համար պետք է վերացվեն մի շարք խոչընդոտներ:
Քառօրյա պատերազմի ընթացքում տրանսպորտային ուղղաթիռները բավական արդյունավետ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, իրականացրեցին վիրավորների, զինամթերքի տեղափոխում` անկախ եղանակային պայմաններից:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հունիսի 24-ին տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանը քննարկել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա գործունեությանն առնչվող հարցերին. այն բացվել է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մոսկվայում հայտնված հայաստանցի դպրոցականների՝ հայկական թեքումով ուսումը շարունակելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ մեկը պլաստիկե շշով հարվածել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներ ոստիկանության մայոր Ա. Ֆարադյանը և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Գ. Ավագյանը, ըստ սահմանված գրաֆիկի, 2016թ. հունիսի 4-ին, ժամը 8:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդգրկված լինելով ծառայության այլ երթուղում, առանց ղեկավարությանը զեկուցելու, ինքնակամ շեղվել են նշանակված երթուղուց, ինչով խախտել են ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ ոստիկաններ են հանդիպել, որոնց պատգամավորը ներկայացրել է Ազգային ժողովի դիմաց իր և բողոքի ակցիայի մասնակցի միջև արձանագրված միջադեպի մանրամասները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ոստիկաններին ներկայացրել է տեղի ունեցածը և հայտնել, որ մարմնական վնասվ ածքներ չի ստացել:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։