Բաժիններ՝

Քամին և ժայռերը խոչընդոտում են Արաքսաշենի և «Արևիկ»-ի հրդեհները մարելուն

ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների, ՀՀ Զինված ուժերի տեղի ստորաբաժանման զինծառայողների և հարակից համայնքների բնակիչների հետ երկու օր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հուլիսի 14-ի դրությամբ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք, տարածվելով նաև «Արևիկ» ազգային պարկի 4 հեկտար տարածքում: Հրդհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ, ժայռոտ բնույթը: Գիշերային ժա մանակահատվածում հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների և հրշեջների ուժերով սահմանվել էր հերթապահություն: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային մյուս ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի և հարակից տարածքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս