Անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած «Սասնա ծռերի» տղաների խոսակցության ձայնագրությանը, Ա. Ենիգոմշյանը հայտարարեց, թե այն մոնտաժված է, դրանում ներքին տարաձայնությունների, անհամաձայնության ոչ մի դրվագ չկա, ընդամենն այդ պահին ստեղծված վիճակի հակազդեցություն է:
Քաղաքական գնահատականները Ա. Կյուրեղյանը թողեց քաղաքական գործիչներին
Քիչ առաջ Բժշկական համալսարանում հանրապետության գլխավոր որոշ բժիշկներ հանդես եկան ասուլիսով ՝ դատապարտելով «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից իրենց օգնության հասած թվով 4 բուժաշխատողներին պատանդ վերցնելը։
Սա նշանակում է՝ տղաներն արդեն սահմանն անցնում են, ներսում արդեն սթափ չեն, չեն գիտակցում՝ ինչ են անում
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին:
Բողոքի շարժումը համակարգող խումբը այս պահին ասուլիս է տալիս։
Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Ուղիղ միացում Խորենացի փողոցից։
«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի, անտեր է»:
Արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել Շտապօգնության բժիշկներին:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ս.Սիմոնյանի այս գրառումը՝ հորդորեց հիմնվել միայն ճշգրտված, պաշտոնական տեղեկատվության վրա:
Ինչպես էին վիրավոր Պավել Մանուկյանին և նրա որդուն տեղափոխում վերակենդանացման բաժանմունք
Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ:
Բողոքի շարժումը համակարգող խումբը պատրաստվում է ասուլիս հրավիրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ասպրամ Մանուկյանն ասաց, որ իր տեղեկություններով իր հայրը՝ Պավել Մանուկյանը, ինչպես նաեւ եղբայրը՝ Արամ Մանուկյանը, վիրավորված են ոտքերից, եւ ներկա պահին նրանց երկուսին էլ վիրահատում են:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը ու ևս մի քանի անդամներ դեռևս ՊՊԾ գնդի տարածքում են:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել Խորենացի և հարակից փողոցներից քիչ առաջ բերման ենթարկվածների մասին:
Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց:
Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:
Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ:
Ուղիղ միացում Խորենացի փողոցից
ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքներս մեզ հասկանալուն
2 մարդ է զոհվել Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: