Ադրբեջանի Ռազմարդյունաբերական գործարանում պայթյունի հետևանքով կա 2 զոհ
2 մարդ է զոհվել Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհ է բռնկվել «Արազ» գործարանում:
Ականատեսները հայտնում էին ձեռնարկությունում պայթյունների մասին:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ պայթյունի պատճառը եղել են ոչնչացման ենթակա արտադրանքների կայծերը: Շիրվանի կենտրոնական քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 24 տուժած:
«Շիրվանի զենքի գործարանում պայթյունի հետևանքով 2 մարդ է մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հրաման է ստորագչել պետական հանձնաժողովի ստեղծման մասին, որը ուսումնասիրելու է պայթյունի առաջացման պատճառները:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ: