Բաժիններ՝

«Մաղթում եմ անսահման սեր ու առողջություն». Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոնական այս օրը ևս մեկ առիթ ու հնարավորություն է մեզ տալիս շնորհակալություն ասելու` ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր ու բարի դարձնելու համար:

Ուզում եմ նաև կարևորել ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, և դրանով պայմանավորված` համամարդկային ու ազգային արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Դուք հրաշալի եք իրականացում ձեր առաքելությունը հասարակական-քաղաքական կյանքում, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և հանրային կյանքի մնացած բոլոր բնագավառներում: Մաղթում եմ ձեզ անսահման սեր ու առողջություն, խաղաղ ու բարեկեցիկ երկիր և ամուր ընտանիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս