Բաժիններ՝

Հովիկ և Արգամ Աբրահամյանները Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կանգնեցրեցին քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար-հուշակոթող. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 6-ին, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա որդու՝ Արգամ Արահամյանի հովանավորությամբ եկեղեցու բակում կագնեցվեց 2016 թ.-ի Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած առյուծ հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: 

Խաչքարի օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որից հետո նախ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներն ու հարազատները ծաղիկներ խոնարհեցին, իսկ հետո Հ. և Ա. Աբրահամյանները՝ իրենց հարազատների հետ: 

Երկար ժամանակ խաչքարի մոտից մարդիկ չէին հեռանում ու բոլորը իրենց երախտիքն էին հայտնում Աբրահամյանների ընտանիքին, ճարտարապետ- քանդակագործ, ծնունդով Երևանից Լևոն Խաչատրյանին, ով իր տղայի և թոռնիկի հետ կարողացան կարճ ժամանակում ստեղծել խաչքարը, որը Արտաշատի բնակիչների համար այսօրվանից դարձավ սրբավայր: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930