Բաժիններ՝

«Ձեզ սեր և երջանկություն եմ մաղթում՝ լավատեսական վառ հույսերով». Սեյրան Օհանյան

Սիրելի´ մայրեր, կանայք և քույրեր

Ապրիլի 7-ը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հարգանքը, ուշադրությունը գեղեցիկ սեռի նկատմամբ: Հավատացեք՝ միայն ձեր սիրո, քնքշանքի և հոգատարության շնորհիվ են կայանում մեր` տղամարդկանց իրական հաղթանակները:

Ձեզ սեր և երջանկություն եմ մաղթում՝ լավատեսական վառ հույսերով, որ իր հետ բերում է գարնանային այս գեղեցիկ տոնը՝ Սուրբ աստվածածնի Ավետման օրը՝ որպես մայրության, նոր կյանքի և հավերժության խորհուրդ:

Թող օրորոցային վրեժը նոր խինդ, նոր հույսեր պարգևի հայ օջախներին… Եվ հավերժ խաղաղություն լինի մեր Հայրենիքում:

Սեյրան Օհանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս