
Ռիտա Սարգսյանը ապրիլի 7-ի առթիվ նվեր է մատուցել բազմաթիվ մայրերի

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին գեղեցիկ նվեր է մատուցել բազմաթիվ մայրերի: Նրանք իրենց փոքրիկների հետ ՀՀ առաջին տիկնոջ կողմից հրավիրվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` վայելելու «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» համերգը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: