Բաժիններ՝

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում. 68-ամյա կինը քացախաթթու խմելու միջոցով ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի բնակչուհի, 68-ամյա Գյոզալ Հարությունյանն էր, ով իրենց տանը քացախաթթու խմելու միջոցով փորձել է կյանքին վերջ տալ։

Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն ամուսնացած չէր, բնակվում էր հաշմանդամ քրոջ հետ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930