Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացնելով Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի հիմնադրույթներն ու կատարված փոփոխությունները՝ նշեց, որ նախագծով հ/կ-ներին իրավունք է վերապահվել իրենց աշխատանքներում ներգրավել կամավորների, և ըստ Բարեգործության մասին օրենքի՝ նշվում է՝ ովքեր են կամավորները, որոնց հ/կ-ները կարող են ներգրավել՝ պայմանագիր կնքելու միջոցով։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բանկից գողություն կատարած անձի ինքնությունը։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված է և աճի միտում ունի թմրամոլությունը։ Աշխարհի ոչ մի երկրում թմրամոլության աճը չեն կարողանում կանխել, միայն Շվեդիան է հայտարարում, որ իրեն հաջողվել է կանխել թմրամոլության աճը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը և պարզաբանեց, թե ովքեր են համարվում թմրամոլ։
Հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, հեմոռագիկ ինսուլտ հարցականով, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Խայլազ Ռասոյանը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսօր աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ զբոսաշրջության քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար առաջարկվում է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1993 թ. ծնված Անժելա Իսկանդարյանի վարած «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է կամրջի երկաթյա արգելապատնեշին և շրջվել մոտակա դաշտում:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված, հոգեկան հիվանդությամբ տառապող Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Սիրիական բանակում ծառայող հայ զինվոր Թոնի Հեքիմյանը վիրավորվել է Հալեպում ընթացող մարտերի ժամանակ:
Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրերին:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում կքքնարկվի ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների աշխատակազմի ղեկավարներին պաշտոնից ազատելու հարցը։
Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ և խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։
Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն` Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է: Ասել է թե` «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)` խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը:
Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Տարադրամի փոխանակման կետից խոշոր չափերի գումարի հափշտակության պահն արձանագրել է տեսախցիկը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմ:
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում եկեղեցու հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու դեպքի առթիվ։
Համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախարարը խոստացավ իրազեկել առաջիկայում, երբ իր ծրագիրը պատրաստ կլինի, կհաստատվի և կներկայացնի։ Թե ինչո՞վ է տարբերվելու իր նախորդից, Լ.Ալթունյանը հայտարարեց` «թափանցիկությամբ և արդյունավետությամբ»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Սուսաննա Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 և 1-02 հեռախոսահամարներով։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրացրեց ամիսներ առաջ Էրոս Ռամազոտտիի չկայացած համերգի տոմսերի գումարները «Ֆորպոստարտ» ընկերության կողմից չվերադարձնելու հարցին։
Ուսուցչի օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն» մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: «Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, այն չի կարող ինքնուրույն գործունեություն ծավալել: Սա լավագույն տոնն է, ավանդույթը, որ ձևավորվել է անկախության ընթացքում: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
168.am-ի հարցին, թե արդյոք Yandex-ը դեմպի՞նգ չի իրականացնում շուկայում, Վ.Մարտիրոսյանը պատասխանեց, որ ամբողջապես ուսումնասիրելուց հետո կպատասխանի հարցին:
«Արդյոք դա բավարա՞ր է, իհա՛րկե բավարար չէ, այն խնդիրները, որ ունենք մենք՝ նաև որպես հասարակություն, վերաբերում է առաջին հերթին՝ նրան, որ մենք ծերացող հասարակության խնդիրներին ենք նաև առնչվում»։
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը ԱՄՆ-ի «գրին քարդի» համար չի դիմել, այլ այն շնորհվել է իրեն` իր գործունեության համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Ամիրյանը նշեց, որ մշտական ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ունեցել է, սակայն մտադրություն` ոչ, 1995 թվականից ներդրումներ է կատարում այդ երկրում, իր տղան ու աղջիկը ԱՄՆ-ում ուսանում են:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հակառակորդի համապատասխան ծառայությունները հրապարակել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան հազարավոր գաղտնաբառեր։