«Առաջին անգամ չէ, որ մենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ ծրագիր ենք իրականացնում: «Արմենիան» այն առաջատար հեռուստաալիքներից է, որն այսօր հեռարձակում է բարձր որակի կոնտենտ և բավականին հետաքրքիր հեռուստածրագրեր: Այս 6 ալիքներից ես հատկապես կառանձնացնեի «Հայ կինոն» ու «Տունտունիկը», որոնք բացառիկ են հայկական շուկայի համար և ներկայացնում են հայկական մշակույթը: «Տունտունիկը» երեխաներին տալիս է զարգանալու բացառիկ հնարավորություն, որին մենք սպասում էինք»:
Անահիտ Գաբրիելյանը 15 տարեկան է, ծնվել է Երևանում: Ունի մանկական ուղեղային կաթված և սպաստիկ դիպլեգիա: Ինքնուրույնի չի քայլում, ձախ կոնքը լավ չի օգտագործում, նստում է իրանը կիֆոտիկ:
Բոլոր հետաքրքրված անձանց հիշեցնում ենք, որ խաղարկությանը մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում, նաև հիշեք, որ մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում համակարգն ավտոմատ չեղարկում է բոլոր հայտերը, իսկ հայտի ներկայացումն հաստատող էջը և այնտեղ նշված եզակի համարանիշը պետք է անպայման պահել:
Անցկացված միջոցառման նպատակը սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումն էր:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
Հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը 8-10-ն էապես չի փոխվի, 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ:
Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հայտնել է նույն համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից վերջինիս օգտին կողմ քվեարկելու համար իրեն՝ որպես ընտրողի, անձամբ դրամ տրամադրելու եղանակով կաշառք տալու վերաբերյալ տվյալներ:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Անահիտ Հ.-ն։
Հոկտեմբերի 7–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 06.06-ին-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է դիզվառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լևի» գործեր։ Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ՝ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել։
Մեր տեղեկություններով Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել։ Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է կազմակերպության անդամ երկրների իրավական համակարգերի գնահատման վերաբերյալ զեկույց:
Դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտոն» Հ/Կ:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) գլխավոր տնօրենի ավագ խորհրդական և փորձագիտական խմբի ղեկավար Հիրոյուկի Հայաշին հոկտեմբերի 7-ին կստորագրեն ՀՀում հրշեջփրկարարական գույքի բարելավման հայ ճապոնական ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։
«Արարատնյուզ» զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական վնաս:
Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և Հենրիկ Բաղդասարյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվի հոկտեմբերի 28-ին նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնված բոլոր հուշարձանները առայժմ կպահվեն տեղի մշակույթի պալատում: Ավելի ուշ, ըստ Բալջըի, գտնված բոլոր տապանաքարերը կհանձնվել հուշարձանների բարձրագույն խորհրդին կամ թանգարանների վարչությանը:
ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ»-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի՝ դասական աճուրդով: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ:
Այսուհետ, յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում: