Հոկտեմբերի 5-ին Ռադիոմաչտի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը:
«Այո, ես նորից նշանակվել եմ ոստիկանապետի խորհրդական», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը:
Խուզարկություններ ոստիկանությունում:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գեղեցիկ Հ.-ին:
Զարմանում եմ, որ հայության մեջ կան մտավորականներ, լուռ ու անտարբեր են Հալեպում տեղի ունեցող ողբերգության հանդեպ, փոխանակ միաձայն ու միահամուռ ձայն բարձրացնելու և գոնե այդ ձևով փրկելու 100 տարի առաջ նույն ողբերգական ձևով այդ քաղաքում հայտնված հայի բեկորների ժառանգներին…
«Ինչքան էլ Երևանից արտագաղթեն, միևնույնն է, այստեղ մնում են մարդիկ, ովքեր պահպանում են Երևանի դեմքը: Եթե ամեն մեկը մեր քաղաքի «շենքում» մի քար ավելացնի, մենք կունենանք մեր երբեմնի երազած մայրաքաղաքը», հավելեց կոմպոզիտորը:
«Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով դեռ ոչ վաղ անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերն արդեն հարազատորեն դարձել են ավանդական, սպասված ու կենցաղի անբաժանելի մաս»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի 2015թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին:
ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Ապրիլյան պատերազում զոհված, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է 3.618.000 դրամ: Գումարը ընտանիքին տրամադրվել է` բնակարան ձեռք բերելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի: Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ և անհատական բնակելի տուն: Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» և «Posche Panamera GTS 4.8» մակնիշի […]
Հոկտեմբերի 7-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը:
2016 թ. հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ս. Բաղդասարյանի, կայացավ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բերված բողոքի քննությունը:
Փարիզում՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Սոմալիում, օրինակ, 10-14 տարեկան աղջիկները տնային գործերին նվիրում են շաթաբական շուրջ 26 ժամ. դա նրանց գրեթե ողջ ազատ ժամանակն է: Տղաների եւ աղջիկների միջեւ տարբերությունները շատ վաղ են դրսեւորվում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոսով ավելի շատ ժամանակ են նվիրում տնային գործերին, քան տղաները:
Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում ստացան տարբեր ոլորտների ներկայացուցիչները:
Եթե մարդիկ հասնեն Հայաստան, ո՞վ պիտի նրանց դիմավորի, ո՞ւր պիտի գնան… Հալեպում մնացածների մեծ մասի հիմնական մտահոգությունն այս է: Նույնն է նաև Լիբանանի հայաբնակ շրջաններ տեղափոխվել ցանկացողների դեպքում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի ջրամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործությունն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տարի ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ մշակվել է ծրագիր, որի շրջանակում 20 կրթական հաստատություններ, այդ թվում՝ չորս մանկապատանեկան և շախմատի մարզադպրոցներ ստացել են համակարգիչներ և համապատասխան պարագաներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Ստեփանակերտի Ե.Չարենցի […]
Մայրաքաղաքի ծննդյան օրվան ընդառաջ ավարտին են մոտենում տոնական ձևավորման աշխատանքները: Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները: Միաժամանակ, գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ կհուշեն օրվա խորհրդի մասին։ Դրոշազարդարվում […]
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, հոկտեմբերի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ապրիլին ադրբեջանցիների կողմից հայկական բանակի զինծառայողների մարմինների խոշտանգումները միջազգային հարթակում ավելի լսելի դարձնելու համար անհրաժեշտ է կատարել էլ ավելի համակարգված աշխատանք:
Էջմիածինը նշում է 2701-ամյակը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում: