Ոստիկանները պարզեցին իրողությունը. կինը մահացել էր վրաերթից
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, հեմոռագիկ ինսուլտ հարցականով, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Խայլազ Ռասոյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Խ. Ռասոյանի որդին հայտնել է, որ մայրը վնասվածքը ստացել է տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 4-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Խայլազ Ռասոյանը մահացել է:
Պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 20-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն գյուղում վրաերթի է ենթարկել Խ. Ռասոյանին և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն: