Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ-ում ամենառիսկային, խոցելի գոտին հենց Լոռին է. «Եթե նայեք առողջապահական տվյալները, դարձյալ Լոռին ամենախոցելին է, և այդտեղ նորից հանք բացել ուղղակի չի կարելի, շատ ճիշտ են անում, որ փակում են ճանապարհը»:
Սևանա լճի ափամերձ ու ջրածածկման վտանգի տակ հայտնված անտառային տարածքներում այս տարվա ընթացքում անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են 10 հեկտարի վրա:
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:
Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր եւ հանցավոր այլ դրսևորումներ։
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
Գեղարքունիքի մարզի ընտանիքները հուլիսի ընթացքում ոչ միայն Հայոց բանակ են ճանապարհում իրենց զավակներին, այլ նաեւ շուքով ու ուրախությամբ ընդունում զինվորական ծառայությունը պատվով ավարտած տղաներին, որոնց շարքերում քիչ չեն 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակիցները
«Մինչ այս այդպես չի եղել, քանի որ պահանջն առաջացավ այն բանից հետո, երբ ԵԱՏՄ-ի կողմից ընդունվեց համապատասխան որոշում, որը ԵԱՏՄ կարգավորումների ընդամենը մի մասն է կազմում»,- ասաց Արթուր Նիկոյանը:
Առաջին կիսամյակի տվյալներով՝ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց, որ խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ, դաբաղ և այլ հիվանդությունների նկատմամբ իրականացվել են 3.037.359 միջոցառումներ: Նա նաև նշեց, որ մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ, դաբաղ, սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ իրականացվել է 537.927 միջոցառում, իսկ ձիերի սիբիրախտ հիվանդության նկատմամբ՝ 9257 միջոցառում:
Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա հուլիսի 28-ին ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում:
Արթուր Նիկոյանի հաղորդմամբ՝ 2017 թվականի ընթացքում գրանցվել է 100-ից ավելի պեստիցիդ և ագրոքիմիկատ, բացի դրանից՝ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ. միայն լաբորատոր փորձաքննության արդյունքով է թույլատրվել նշված ապրանքատեսակները ներմուծել հանրապետություն:
ուլիսի 27-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 92-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ, «Լիազ» 29 համարի թիվ 2 երթուղու տրոլեյբուս բարձրանալիս՝ տրոլեյբուսի շարժվելու ընթացքում վայր ընկնելու հետևանքով:
Փրկարարները Ա. և Ա. Բ.-երին և մոտորանավակը տեղափոխել են ափամերձ հատված:
«Վարդանյանը Հայր Անտոնից մաս-մաս գումարներ է վերցրել զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով, որը կազմել է 60 հազար դոլար: Արթուր Վարդանյանը հեղաշրջումն իրականացնելու համար խումբ հավաքելիս ցանկացել է ներգրավել Արցախյան ազատամարտի մասնակիցներին»,- նշված է մեղադրական եզրակացությունում:
Գեղարքունիքի մարզում հուլիսի 27-ին ձերբակալվածների պահման վայրից պահուստի է դիմել 30-ամյա կալանավոր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել:
Մեղադրող դատախազը ներկայացրել է ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, խմբի անդամներ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը, լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները:
Նրանք հայտնել են, որ թունավորվել են տանը, հանդամասից հավաքած և պատրաստած սունկ ուտելու հետևանքով:
Հուլիսի 28-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարորդը ներկայացել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախորդ 6 ամիսների ընթացքում իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ միջոցառումները, ինչպես նաև ձեռնարկել են որոշակի աշխատանքներ, որոնք կունենան երկարաժամկետ ծրագրերի նախադրյալներ:
Հուլիսի 28-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընտանիքին ճանաչողները պատմում են, որ ամուսինը մշտապես բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների և բնակիչների թիրախային գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ֆրանսերեն հրապարակվել է Չինարի գյուղի վերաբերյալ Պաշտպանի հատուկ զեկույցը:
Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը պատրիարքի՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրվելու համար քարոզչական աշխատանք չի տանելու:
Հուլիսի 28-ին, ժամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: