Բաժիններ՝

Գեղարքունիքում 30-ամյա կալանավորը փախուստի է դիմել. հարուցվել է քրեական գործ

Գեղարքունիքի մարզում հուլիսի 27-ին ձերբակալվածների պահման վայրից պահուստի է դիմել 30-ամյա կալանավոր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ք.Օ. 355 (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) և 315 (պաշտոնեական անփութություն) հոդվածների 1 մասերի հատկանիշներով: Կատարվում նախաքննություն:

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն` փախուստի է դիմել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի բնակիչ, 30-ամյա Ահարոն Անտոնյանը,  ով մեղադրվում էր ՀՀ  քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31