Բաժիններ՝

«ԿարՏրանս» ՍՊԸ-ին պատկանող բեռնատարը վթարի է ենթարկվել

Հուլիսի 28-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿարՏրանս» ՍՊԸ-ին պատկանող «VOLVO» մակնիշի (վարորդ՝ Կ. Ա.) 34 CF 126 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. զոհեր և տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս