Բաժիններ՝

Անհայտ անձինք կանացի կեղծամներով թալանել են հեռուստալրագրող Անժելա Թովմասյանին. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով:

Ինչպես հայտնում է կայքը, այդ օրը գիշերը, ժամը 02:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում երկու հոգի, ովքեր դեմքերը փակել են կանացի դիմակներով, գլխներին դնելով կանացի կեղծամներ, մի քանի վայրկյանի ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից գողացել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Կայքը հայտնում է, որ թալանված Porsche Cayenne ավտոմեքենան պատկանում է հեռուստալրագրող «Հայելի» ակումբի հիմնադիր նախագահ, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելին ձեր տանը» հաղորդաշարի հեղինակ և վարող Անժելա Թովմասյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս