Բաժիններ՝

Պարզվել է Դավթաշենի կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է դի՝ արական սեռի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987թ.:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երիտասարդ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31