ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում կատարված գողության հանգամանքները, ինչպես նաև` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:44-ին, մարվել՝ 14:22-ին: Մասամբ այրվել է 8-րդ փողոցի տներից մեկին հարակից խորդանոցը (մոտ 13 քմ):
Օգոստոսի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դատարանը որոշեց ՌԴ-ում Հարությունյանի նկատմամբ նշանակված 6 տարի 9 ամիս ազատազրկումը, 3 տարի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը թողնել անփոփոխ
Համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը տեղի է ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների և տեղի բնակիչների միջև աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով:
Նա նաև նշեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն Հայաստանում արդեն սկսել է բուժվել: Հարցին` ռուսական բանտում իրեն ճնշե՞լ են,խոշտանգումների ենթարկե՞լ են, Հարությունյանը բացասական պատասխան տվեց:
Այս օրերին Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի և առաջատարն է:
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել է 21 քրեական գործ:
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
Գյումրիում 23-ամյա աղջիկը սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն
ԵՊՀ դասախոս, արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Բարսելոնայում իրականացված ահաբեկչությունը նախատեսված էր ավելի մասշտաբային ու արյունալի կազմակերպել
Անդրադառնալով օդից հրդեհաշիջման աշխատանքներին` նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ լանդշաֆտի պայմաններում մարդկային ուժի կիրառումը շատ ցածր արդյունավետություն ուներ, դրա համար էլ անհրաժեշտություն առաջացավ օդից շիջման աշխատանքների իրականացում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օգոստոսի 17-ին, ժամը 18.45-ին, Երևանի Վշտունու փողոցի թիվ 25 տնից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գայանե Խ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարևոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաև Շանհայի ցուցահանդեսին»,- նշել է Զարուհի Մուրադյանը:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դատաքննություն իրականցնող մարմնի թույլտվությամբ կարճաժամկետ մեկնումից վերադառնալուց հետո ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վ. Մ.-ն ենթարկվել է անձնական խուզարկության:
Ըստ Դանիելյանի՝ Հայաստանում հիմնականում ամռանն են գրանցվում պատահարներ, ինչը, նրա խոսքով՝ պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով
Օգոստոսի 16-ին դերասան Վահագն Սիմոնյանն ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ իրենց հաշվարկներով, երեխային լիարժեք դպրոց ուղարկելու համար պետք է մոտավորապես 300 դոլար
Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32–ամյա տղամարդու սպանությունը։ Կասկածյալը ձերբակալվել է:
Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Հենրիկ Ավանեսյանին և դիմել փախուստի:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով:
Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան ու այստեղ շահագործվում:
Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ. ծնված Վ. Գ.-ի մոխրացած դիակը:
Դատավորը կալանավորվել է երկու ամիս առաջ՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ:
Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ: